Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միայն թե «գաիշնիկները» չկանգնեցնեն

Միայն թե «գաիշնիկները» չկանգնեցնեն
28.10.2024 | 13:16

Սասուն Միքայելյանը չի կարող իր ղեկավարած «Երկրապահի» հայտարարությունից նույնիսկ մեկ նախադասություն անգիր արտասանել, բայց երկրի պաշտպանունակության մասին հայտարարություններ է անում: Իրավունք ունի՞: Ցավոք՝ այո, որովհետև ինքը ղեկավարում է մի կառույց, որի հիմնադիրն ու գաղափարաբանության հեղինակը Վազգեն Սարգսյանն է: Սասունը, պատկերավոր ասած, մինչև հիմա Վազգեն Սարգսյանի «մեքենան է վարում», որի յուղն անգամ ժամանակին չի կարողանում փոխել, նույնիսկ բենզին չի լիցքավորում: Ուղղակի ռեսուրսն է մաշեցնում՝ խոպանչու հոգեբանությամբ:

Ասում է, թե ինքը կողմ է սահմանազատմանը, որովհետև Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմելու հնարավորություն չունի: Թողնենք այն պատճառաբանությունը, որն ինքը բերում է, իբր՝ Ադրբեջանը անընդհատ զինվել է, իսկ Հայաստանի նախկին իշխանությունները ... Դե մնացածը գիտեք՝ ըստ ինստրուկտաժի:

Հիմա՝ ըստ էության: Այո, Սասունը կողմ է այն ամենին, ինչ ասում ու անում է Նիկոլ Փաշինյանը: Սասունը դեմ չէ նույնիսկ, որ իր վրա անընդհատ կոշիկ սրբեն, միայն թե շարունակի վարել Վազգեն Սարգսյանի «մեքենան», որպեսզի «գաիշնիկները» չկանգնեցնեն:: Իսկ Նիկոլի սահմանազատումն ու Հայաստանի անվտանգությունն այնքան են փոխկապակցված, ինչպես ինքը՝ Սասունն ու բանականությունը: Ադրբեջանի հետ այս խայտառակ «սահմանահանձնումը» ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանունակությանը: Սասունը դա բնազդով զգում է, բայց իր «պռագռամայում» դա այլ կոդավորում ունի: Նա, ֆիզիոլոգիական օբյեկտիվ պատճառներով, չի կարող ինքնուրույն տրամաբանել ու վերլուծել իրավիճակը, նրա մտածելու օրգանի «ծրագիրը» նույնիսկ տրամաբանություն և վերլուծություն բառերից է «կախում», բայց երբ վերջին անգամ ինստրուկտաժի է գնացել, հիշել է, որ այնտեղ ասել են, որ պետք է անընդհատ կրկնել, թե Ադրբեջանի դեմ պատերազմել չենք կարող: Այ, եթե նրան հարցնենք, թե այդ դեպքում ո՞ւմ դեմ է հիմա զինվում Հայաստանը հնդկական կամ ֆրանսիական զենքով, ինչո՞ւ է զինվում, ո՞րն է լինելու հնարավոր պատերազմի նպատակն ու ակնկալելի արդյունքը, այդ ժամանակ կտեսնեք Սասունին իր ողջ «հմայքով»: Նա, դեմքի մտախոհ արտահայտությամբ ձեզ կպատասխանի, թե իրենց հայտարարության մեջ ամեն ինչ ասված է (այդ հայտարարության մեջ միշտ ամեն ինչի մասին ամեն ինչ «ասված» է լինում), որ դա իրավաբանների կամ գլխավոր շտաբի խնդիրն է, ու ինքը, իբր, դրա մասին գիտի, բայց չի մեկնաբանի և այլն: Իսկ եթե ցանկանում եք, որ Սասունը խոսի քվանտային ֆիզիկայից, ուղղակի հարցրեք՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, երբ Հայաստանը նրա դեմ կռվելու հնարավորություն չունի:

Հ.Գ.

Սասունի համար վատ լուր ունեմ՝ այդ նույն «մեքենան» վարելու իրավունքի հայտ է ներկայացնում նաև Եռաբլուրում իր կողքը կանգնած Արամ Զավենի Սարգսյանը, բայց նա իր «ժառանգական իրավունքը» ցանկանում է Արևմուտքում գրանցել:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3120

Մեկնաբանություններ